Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն կկայանա դեկտեմբերի 7-ին: Այդ մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը: Վերջինիս հայտարարության համաձայն` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետի առաջիկա հանդիպման օրակարգում, ի թիվս մերձավորարեւելյան տարածաշրջանին, Իրաքին, Իրանին, Պակիստանին, Աֆղանստանին վերաբերող եւ այլ խնդիրների, ընդգրկված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Նշենք, որ Էրդողանի այցը ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, սակայն թուրքական կողմը խնդրել էր հետաձգել այն` պատճառաբանելով, թե վարչապետը Հանրապետության օրը երկրից բացակայել չի կարող: Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի սկզբին Թուրքիա էր այցելել Բարաք Օբաման: