Հեռախոսով

02/11/2009

Երեկ կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «երկու պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ ռուս-ադրբեջանական համագործակցության առանձին հարցեր»: