«Դեռ հայտնի չէ, թե երբ են կողմերին ներկայացվելու նորացված Մադրիդյան սկզբունքները»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը` նշելով, թե նորացված Մադրիդյան սկզբունքները պատրաստ էին արդեն Կրակովյան հանդիպումից հետո: «Սակայն բարձր մակարդակով ամեն մի հանդիպումից հետո համանախագահները ստիպված են փոփոխություններ մտցնել Մադրիդյան փաստաթղթում, այդ պատճառով էլ հայտնի չէ, թե երբ է այն ներկայացվելու կողմերին»,- ասել է Մերզլյակովը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելելու նոյեմբերի առաջին կեսին: