Ֆավորիտը

05/11/2009

Եվրամիության նախագահի պաշտոնի ամենաիրական հավակնորդ է համարվում Բելգիայի վարչապետ Էրման Վան Ռոմպյուն: Վերջինիս թեկնածությունը ավելի հաճախ է սկսել քննարկվել բազմաթիվ եվրոպական լրատվամիջոցներում: Ավելին, մի շարք ԶԼՄ-ներ` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել են, թե «նրա թեկնածության շուրջ ԵՄ-ում ձեւավորվել է կոնսենսուս»: Հիշեցնենք, որ ԵՄ-ն առաջին անգամ պետք է նախագահ ունենա: Ավելի վաղ որպես ԵՄ նախագահի ամենահավանական թեկնածու համարվում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, սակայն այս թեկնածությանը դեմ էր Գերմանիան: Հետագայում Բլեերի հնարավորությունները նվազեցին եւ հիմա ամենաբարձր հնարավորություններն ունի Բելգիայի վարչապետը: