Շահնազարյանը գնաց

23/10/2009

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով: Մեկ այլ հրամանագրով դադարեցվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի լիազորությունները: Մինչ այս պաշտոնում նշանակվելը Դավիթ Հարությունյանը եղել է վարչապետի օգնականը: