«Դաբրոն չի կպել»

23/10/2009

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրության թիվ 10 ընտրատարածքում: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել կուսակցության լրատվական ծառայությունը: «Թիվ 10 ընտրատարածքում Խոսրով Հարությունյանի թեկնածության առաջադրման շուրջ լրագրողական իրարանցումը արհեստածին է եւ ոչ լուրջ»,- նշված է հաղորդագրությունում: