«Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գլխավոր պայմանը ադրբեջանական հողերի ազատագրումն է»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի հետ հանդիպման ժամանակ: «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը սերտորեն փոխկապակցված գործընթացներ են, եւ անհրաժեշտ է զուգահեռաբար առաջընթաց արձանագրել երկու հարցերում էլ»,- ասել է նա: Թինա Քեյդենաուն հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ամերիկացի բարձաստիճան դիվանագետը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների հետ: