Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի գրասենյակի տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես՝ քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են եղել Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: