Ջան-ջիգյար

21/10/2009

Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացել է հեռախոսազրույց: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Գյուլը եւ Ալիեւը համաձայնել են, որ երկկողմ հարաբերությունները վնասված չեն, եւ որ թյուրըմբռնումները առաջացել են դժվարին գործընթացի նկատմամբ զգայական արձագանքների պատճառով: Իսկ ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի, Գյուլը Իլհամ Ալիեւին մանրամասներ է հաղորդել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած հեռախոսազրույցներից, որոնք միտված են Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ էլ հեռախոսազրույցում Գյուլը ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ առանց ԼՂ հակամարտությունը լուծելու: