Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, նիստին հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: