Ընդունել է

21/10/2009

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին: Գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հ Աբրահամյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ զարգանալ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաեւ անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործընթացին: Հանդիպմանը նաեւ մասնակցել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: