Եվրամիության անդամ երկրների ղեկավարների` հոկտեմբերի 29-30-ը կայանալիք հանդիպումից առաջ` հոկտեմբերի 26-ին, Լյուքսեմբուրգում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները: Հանդիպումը կայանալու է Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի պատասխանատուների նախաձեռնությամբ: Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն նախատեսում է 2009-2013թթ. հատկացնել 600 մլն եվրո: