Քվեարկությունը` փա՞կ

19/10/2009

«ԱԺ նախագահին դեռ չի ներկայացվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը»,- ի պատասխան «Ա1+»-ի հարցի՝ երեկ ասել է ԱԺ նախագահի մամլո խոսնակ Նաիրի Պետրոսյանը` նշելով, որ հարցը կարող է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել միայն ՀՀ նախագահը` ՍԴ-ում արձանագրությունների սահմանադրականության հարցը ուսումնասիրելուց հետո: ԱԺ-ն էլ հերթական կամ արտահերթ նիստում կքննարկի արձանագրությունների վավերացման հարցը եւ քվեարկությամբ կորոշի` վավերացնե՞լ, թե՞ ոչ: Իսկ քվեարկությունը լինելու է բա՞ց, թե՞ փակ: Այս հարցին նա պատասխանել է. «Վավերացման քվեարկության պրոցեսը բաց է, բայց տեսականորեն կարող է որոշում կայացվել ու փակ անցկացվել քվեարկությունը, բայց ի՞նչ ունենք թաքցնելու կամ վախենալու»: