Մահացել է Մելիք Գասպարյանը

10/10/2009

Հինգշաբթի օրը ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վախճանվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաղրդագրության մեջ չի նշվում, թե երբ եւ որտեղ է տեղի ունեցել պատահարը: Նշենք, որ նույն օրը խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել Գայի պողոտայում, որի ժամանակ իրար են բախվել «Պորշ Կայեն» մակնիշի 54 ՍՍ 555, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 28 13, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 28 15, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2820 եւ «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2795 պետհամարանիշերի ավտոմեքենաները։ Երեկ պատգամավորի հարազատներին ցավակցել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀԿ կուսակցությունը: