Դեկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի 25-րդ ընտրատարածքում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված թեկնածուներից Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 10-ին հանել է իր թեկնածությունը:
Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այսպիսով, 25-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են Մխիթար Հարությունյանը (ԲՀԿ), Մհեր Հայրապետյանը (անկուսակցական), Մուշեղ Հարությունյանը (անկուսակցական): Հիշեցնենք, որ սա այն ընտրատարածքն է, որտեղից պատգամավոր է ընտրվել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: