Արդյունավետություն են ուզում

08/10/2009

«Մենք հույս ունենք, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նախանշվող բանակցային գործընթացը Մոլդովայում կբերի զգալի արդյունքների»,- երեկ նման հայտարարություն է արել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը` անդրադառնալով այսօր Քիշնեւում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, որից, ըստ Գորդոնի, Վաշինգտոնն ակնկալում է արդյունավետություն: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը կանի հնարավորինը՝ օգնելու հասնել այդ նպատակին: «Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի անվտանգության եւ հակամարտության լուծման հարցում: Կարծում եմ` կարգավորումը հնարավոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է դրանում ցուցաբերել իր աջակցությունը»,- ասել է Գորդոնը: