Ըստ որոշ տեղեկությունների, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը շարունակում է ակտիվ ստվերային գործունեությունը: Նա տարբեր քաղաքական ուժերում գտնվող իր ընկերների միջոցով փորձում է միասնական ընդդիմադիր ուժ ձեւավորել` համարելով, որ ՀԱԿ-ն այլեւս ի վիճակի չէ լուծել իշխանափոխության կամ իշխանությանը հակակշիռ լինելու խնդիրը, եւ անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի միավորման նոր ձեւաչափ: Ի դեպ, որոշ աղբյուրների համաձայն, նոր …
կարդալ ավելինԿԸՀ որոշմամբ` թիվ 25 եւ թիվ 8 ընտրատեղամասերում, ինչպես արդեն հայտնի է` պատգամավորական ընտրություններ են նշանակվել դեկտեմբերի 6-ին: Հիշեցնենք, որ այս տեղամասերից պատգամավորներ էին ընտրվել Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը, ովքեր ԿԸՀ որոշմամբ զրկվեցին իրենց մանդատներից: Մեր տեղեկություններով, արդեն հայտնի է, թե ով է իր թեկնածությունն առաջադրելու թիվ 25 ընտրատեղամասում, այսինքն` Սասուն Միքայելյանի փոխարեն: Մեր …
կարդալ ավելին«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը երեկ հրապարակել է ամենամյա «Կոռուպցիան եւ մասնավոր հատվածը. 2009թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը», որը ցույց է տալիս աշխարհի ավելի քան 170 երկրների հանրային ոլորտներում առկա կոռուպցիայի ընկալման մակարդակը: Ըստ զեկույցի՝ միայն զարգացող եւ անցումային փուլի երկրներում ընկերությունները տարեկան շուրջ 40 միլիարդ դոլարի կաշառք են վճարել իրենց հետ հանցավոր գործարքների մեջ մտած կոռումպացված …
կարդալ ավելինՀՀ Վերահսկիչ պալատը երեկ հրավիրել էր իր հերթական նիստը, որտեղ քննարկում էր հինգ ոլորտների գերատեսչությունների` արդարադատության, ֆինանսների, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների, Քաղավիացիայի եւ Սոցիալական ներդրումների հիմնադրամի 2007-2008թթ. գործունեությունը: ՎՊ-ն այս գերատեսչությունների 2 տարիների գործունեության միայն մի մասն է ստուգել ու գրեթե բոլոր հոդվածներով խախտումներ է հայտնաբերել: Ավիացիա Ամենաաբացասական պատկերը կամ ստվերը գրանցվել է ավիացիայի ոլորտում: …
կարդալ ավելին«Ադրբեջանը ձգտում է լավ հարաբերությունների մեջ լինել հարեւանների հետ, բայց Հայաստանը պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի»,- երեկ ԱՄՆ-ի կոլումբիական համալսարանին կից Հարիմանի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նաեւ հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է: «Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ ղարաբաղյան հակամարտության …
կարդալ ավելինԸնդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը` երեկ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ելույթը, ասել է. «Կարեւորը ոչ թե խոսքերն են, այլ գործը: Իսկ որեւէ կոնկրետ գործ, քայլ այս ուղղությամբ պարոն Օսկանյանը դեռ չի արել: Ամեն դեպքում, գնահատականները, թեեւ Օսկանյանի շուրթերով, բայց տեղին են»: Մուսինյանի գնահատմամբ, սակայն, Վ. Օսկանյանի բառերը, որպես միտք, առանձին …
կարդալ ավելին«Դատապարտյալների հիվանդանոցում» ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին համապատասխան բուժօգնություն տրամադրելը նրա փաստաբան Հովիկ Արսենյանը համարում է անլուրջ: «Թե նախաքննության եւ թե դատավարության ընթացքում ես բազմիցս եմ ներկայացրել Միքայելյանի հիվանդության ողջ փաթեթը եւ հիմնավորել, որ նա պետք է ազատ արձակվի: Բազմաթիվ անգամ շտապօգնություն է հրավիրվել՝ բոլորի ներկայությամբ: Կասկածից վեր է, որ նա մշտապես բժիշկների հսկողության տակ …
կարդալ ավելին– Ինչպե՞ս կմեկնաբանեք Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 18-ի ելույթը, մասնավորապես այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը սպասում է այլ քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ արձագանքին: – Ես Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը ինչո՞ւ մեկնաբանեմ: Չեմ մեկնաբանի: – ՀՅԴ-ՀԱԿ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք: – ՀՅԴ-ՀԱԿ համագործակցության հնարավորություն չկա, նման հնարավորություն չեմ տեսնում: Իսկ ինչո՞ւ է դա այդքան օրախնդիր հարց, ինչո՞ւ եք դա …
կարդալ ավելին«Եթե հանցագործը չի ընդունում իր հանցագործությունը, նշանակում է` նա այդպես էլ շարունակելու է»,- երեկ` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող գործընթացները, ասել է Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, եզդիագիտության պրոֆեսոր Ազիզ Թամոյանը` ընդգծելով, որ անկախ ամեն ինչից՝ ինքը ողջունում է այս գործընթացը: «Թուրքերը պետք է մինչեւ այսօր ճանաչեին Հայոց ցեղասպանությունը: Արդեն 20 երկրներ են ճանաչել այն»,- …
կարդալ ավելին«Ես ոչ դրական եմ վերաբերվում այդ արձանագրություններին, ոչ էլ բացասական, այլ տագնապած եմ, որովհետեւ գործ ունենք թուրքերի հետ»,- «7օր»-ի հետ զրույցում` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ասել է դերասան Սոս Սարգսյանը: Հարցին էլ, թե` արժե՞ արդյոք վավերացնել այդ արձանագրությունները, թե՞ ոչ, նա պատասխանել է. «Դա բարդ խնդիր է: Հիմա շատ բարդ վիճակ է: Մեկ նախադասությունով հնարավոր չէ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ԳԱԱ ընդհանուր ժողով, որի օրակարգում եղել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցը: ԳԱԱ այդ «խորհրդավոր» ու դռնփակ ժողովին ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԶԼՄ-ներին թույլատրվել է ներկա լինել միայն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի բոցաշունչ ելույթին: Ըստ Ռ. Մարտիրոսյանի` վերջին 18 տարիների ընթացքում …
կարդալ ավելինԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահը ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն է, հոկտեմբերի 1-ին կազմակերպում է «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումները նպատակ ունեն քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկել հրապարակված փաստաթղթերը:
կարդալ ավելինԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ֆլեթչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում սեպտեմբերի 26-ին անցկացվելու է ղարաբաղյան հակամարտության թեմային նվիրված խորհրդակցություն, որի նպատակն է՝ հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ քննարկումների անցկացումը` ամերիկացի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների եւ պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Trend»-ը: Քննարկումների հիմնական հարցերի թվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները տարածաշրջանային զարգացումների համատեքստում եւ …
կարդալ ավելինԵրեկ մի խումբ հասարակական կազմակերպություններ երիտասարդական շարժման ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին նամակ են հղել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կազմակերպություններին: Նամակում նրանք նշել են Տ. Առաքելյանի առողջական վիճակի վատթարացման մասին` ընդգծելով, որ` «Տ. Առաքելյանի դեպքը պահանջում է շուտափույթ միջամտություն` երաշխավորելու արդար նախաքննության անցկացումը, եւ խափանման միջոցի փոփոխություն` կանխելու առողջության հետագա վատթարացումը»:
կարդալ ավելինՀայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է դառնա քաղաքական մտքի գաղափարական ճեմարան եւ սատար կանգնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի միահամուռ ուժերով ճիշտ լուծում տրվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Երեկ նման հայտարարություն է արել Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերությունների հարցով քննարկմանը, նա համոզմունք է հայտնել, որ իր եւ կուսակից ընկերների …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավում արդեն քննարկում են այն պատմաբանների անունները, ովքեր կարող են ընդգրկվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին նախաստորագրված արձանագրություններով նախատեսված հայ-թուրքական պատմական ենթահանձնաժողովում: Այդ պատմաբանների մեծ մասի անունները հանրությանը հայտնի են. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան, պատմական …
կարդալ ավելինՇուրջ երեք ամսվա ամառային դադարից հետո երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, որին հաջորդել է երթը` Երեւանի Կենտրոնով: Հանրահավաքում սովորականից ավելի ծավալուն ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով անցած ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր կարեւոր իրադարձություններին, բնականաբար` առավելապես հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված զարգացումներին եւ ղարաբաղյան …
կարդալ ավելինՄարտի 1-2 դեպքերի պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցին ծանոթանալուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եկել է հետեւյալ եզրահանգման. «Սկզբից մինչեւ վերջ խնայել են Դատախազությանը»: Ըստ «Ա1+»-ի, Ա. Հարությունյանը գտնում է, որ ամբողջ զեկույցում հարցադրումները ճիշտ են կատարված, սակայն դրանց պատասխաններում, նկարագրական մասում հանձնաժողովը թերացել է: Արմեն Հարությունյանի խոսքերով` «Կոնկրետիկա չկա»: ՄԻ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 17-ի հրամանագրերով Անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ տարբեր ոլորտի մի շարք գործիչների շնորհվել են պատվավոր եւ զինվորական կոչումներ: Մասնավորապես «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը ստացել են ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում, իսկ հեռուստալրագրող Ցվետանա Բոյանովա Պասկալեւան եւ «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը ազատվել է Հունաստանում եւ, համատեղության կարգով, Ալբանիայում, Խորվաթիայում, Կիպրոսում, Սերբիայում եւ Սլովենիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
կարդալ ավելին