Անիմաստ լսումներ

18/09/2009

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահը ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն է, հոկտեմբերի 1-ին կազմակերպում է «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումները նպատակ ունեն քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկել հրապարակված փաստաթղթերը: