Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է դառնա քաղաքական մտքի գաղափարական ճեմարան եւ սատար կանգնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի միահամուռ ուժերով ճիշտ լուծում տրվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Երեկ նման հայտարարություն է արել Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերությունների հարցով քննարկմանը, նա համոզմունք է հայտնել, որ իր եւ կուսակից ընկերների հնչեցրած գաղափարները կօգնեն ՀՀ իշխանություններին, որպեսզի կայացվի ճիշտ որոշում «հայ ազգի այս ճակատագրական հարցի վերաբերյալ»: