Երեկ մի խումբ հասարակական կազմակերպություններ երիտասարդական շարժման ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին նամակ են հղել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կազմակերպություններին: Նամակում նրանք նշել են Տ. Առաքելյանի առողջական վիճակի վատթարացման մասին` ընդգծելով, որ` «Տ. Առաքելյանի դեպքը պահանջում է շուտափույթ միջամտություն` երաշխավորելու արդար նախաքննության անցկացումը, եւ խափանման միջոցի փոփոխություն` կանխելու առողջության հետագա վատթարացումը»: