քաղաքականություն

Նամակ վարչապետին

16.09.2009

Երեկ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Դեռեւս սեպտեմբերի 3-ին «Ժառանգությունը» հանդես էր եկել Շվեյցարիայի ԱԳ Դաշնային դեպարտամենտի, ՀՀ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների` 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ: Ի թիվս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ …

կարդալ ավելին

Ձեռքի հետ՝ հացադուլ

16.09.2009

«Ո’չ նախապայմաններին», «Չուրանանք, չզիջենք, ընդվզենք» բովանդակությամբ պաստառներով 24 դաշնակցականներ նախօրեին, ժամը 15:00-ին մոտ հացադուլ սկսեցին Արտգործնախարարության շենքի առջեւ: Հացադուլավորները պարբերաբար` յուրաքանչյուր 48 ժամը մեկ, փոխվում են, իսկ հացադուլը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Հացադուլավորները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել` առաջարկելով անցորդներին ստորագրել նախաստորագրված երկու արձանագրություններում Դաշնակցության առաջարկած փոփոխությունների օգտին: Իրենց այդ առաջարկությունները դաշնակցականները տեղադրել են ցուցատախտակների …

կարդալ ավելին

Ի՞նչն է հերքում ՕԵԿ-ը

16.09.2009

Սեպտեմբերի 25-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Ալլա Պուգաչովայի համերգը: Պարզվում է՝ բոլորովին էլ հեշտ չէ Հայաստանում մեծ մասշտաբի համերգային ծրագիր կազմակերպելը: «Ֆորպոստ» եւ «Արտաս» պրոդյուսերական ընկերություններն այս միջոցառման նախապատրաստական աշխատանքների համար ստիպված են եղել բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել, եւ ոչ միայն՝ կազմակերպչական: Ադմինիստրատիվ, տեխնիկական խնդիրներից բացի, համերգի կազմակերպիչները ստիպված են եղել …

կարդալ ավելին

Սա ներդրում է ապագայի մեջ

16.09.2009

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը նախաձեռնել է նոր ծրագիր, որն աջակցելու է գիտակրթական եւ մշակութային նախագծերին: Ծրագրի տնօրենն է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ: – Սա մի ծավալուն ծրագիր է, որը կոչվում է «Հեռանկար», եւ որն իր առջեւ խնդիր է դրել` գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում աջակցել առավել ակտուալ, զարգացմանը միտված …

կարդալ ավելին

Սոցիալապես անապահով խավը

11.09.2009

Սեպտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ռուսաստանի փոփ երգի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի համերգը: Աննախադեպ այս շոուն երգչուհու վերջին համերգային շրջայցի շրջանակներում է լինելու: Մինչ այդ, սակայն, հայտնի երգչուհու համերգի կազմակերպիչները Հայաստանում տիրող «բարքերից» զարմանալու ցնցող առիթներ են ունենում: Այն, որ մեր համերգասրահների տեխնիկական վիճակը որեւէ կերպ չի համապատասխանում միջազգային չափանիշներին` այլեւս նորություն …

կարդալ ավելին

Թուրքերը սկսել են

11.09.2009

Ինչպես հայտնի է` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաստորագրված արձանագրությունների շուրջ մեկնարկել են ներքաղաքական կոնսուլտացիաներ: Թուրքիայում արձանագրություններն առաջին հերթին քննարկվելու են ընդդիմության հետ, որից հետո լինելու են խորհրդարանական լսումներ: Դավուդօղլուն ասել է, թե հայկական կողմը եւս որոշակի քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի իրենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակահարմարության հարցում …

կարդալ ավելին

Նամակ Նիկոյանին

11.09.2009

Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը, ինչպես խոստացել էին, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին տեսասկավառակ եւ մեկ լուսանկար են ուղարկել` 2008թ. մարտի 1-ին ժամը 16։00։17.00-ի սահմաններում, Մելիք-Ադամյան փողոցում գտնվող բանակային զինվորական համազգեստով հանդերձավորված եւ ինքնաձիգերով զինված անձանց պատկերներով։ «Մինչեւ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցի հրապարակումը, ակնկալում ենք, որ …

կարդալ ավելին

ԱՄՆ-ի մատը խառն է

11.09.2009

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թելադրվում է ԱՄՆ-ի կողմից, ինչի մասին վկայում է այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության բնօրինակն անգլերեն է: «Կատարված է….., հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանությունների տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին: Նշված է արձանագրության վերջում»,- ասել …

կարդալ ավելին

Իշխանություն, տե՞ր ես

11.09.2009

«Ժառանգություն» կուսակցության շուրջ ծավալված խմորումները բնականաբար շարունակվում են` ամեն օր նոր հարցադրումներ առաջացնելով: Թեեւ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան նախորդ երկու օրերին ու հատկապես գիշերներին, «Ժառանգությանը» միայն պայմանականորեն կարելի է կուսակցություն անվանել: Թեեւ «Ժառանգությունից» հեռացված գործիչներն ու շարքային անդամները դեռ ինչ-որ քայլեր են անում (մասնավորապես ցանկանում են արտահերթ համագումար հրավիրել) կուսակցությունը փրկելու համար, սակայն …

կարդալ ավելին

Հնարավորություններ և վտանգներ

11.09.2009

Ի՞նչ տնտեսական հետեւանքներ կունենա հայ-թուրքական սահմանի բացումը: Արդյո՞ք թուրքական ապրանքները դուրս կմղեն Հայաստանի գործարարների արտադրանքը տեղական շուկայից, ինչպես կարծում են ոմանք: Կկարողանա՞ն մեր գործարարները մուտք գործել թուրքական շուկա: Սրանք հարցեր են, որոնց շուրջ քննարկումները հատկապես թեժացան նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո: Ի տարբերություն դաշնակցական տնտեսագետների, որոնք գտնում են, որ շուրջ 500 ապրանքատեսակների գծով Թուրքիայի վարած մաքսային …

կարդալ ավելին

Ո՞վ է իրականում քանդում «Ժառանգությունը»

11.09.2009

«Ժառանգություն» կուսակցության շուրջ ծավալված կրքերը գնալով թեժանում են: Թեեւ կուսակցության պատգամավորական թեւը ցույց է տալիս, թե ոչինչ տեղի չի ունեցել, ընդամենն «իրենց շարքերն են մաքրել ու շարունակում են բնականոն աշխատանքը», բայց ակտիվ զանգվածի մի մասն արդեն այսօր պնդում է, որ «Ժառանգությունը» քանդվել է: Սեպտեմբերի 9-ի գիշերային որոշումից ու կուսակցությունում դե ֆակտո իշխանափոխությունից հետո «Ժառանգության» գրասենյակի …

կարդալ ավելին

Հանրահավաք են անելու

11.09.2009

Հայ Ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 18-ին անցկացվելիք հանրահավաքին, որն «ազդարարել է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը»: «Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցօր ցուցադրում է իր տարրական անկարողությունը եւ ոչ-կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում»,- ասված է հայտարարությունում: Ըստ ՀԱԿ հայտարարության` Հայաստանի եւ Թուրքիայի …

կարդալ ավելին

Էվոլյուցիոն ճանապարհով

11.09.2009

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն օրեր առաջ հայտարարել էր, թե ՀԱԿ-ը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված որեւէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն ու չեն ունենալու, եւ որ, ընդհանուր առմամբ, մի ուժը մյուսի օրգանական շարունակությունն է: Նաեւ հավելել էր. «Վերջում այնպես չստացվի, որ Սերժ Սարգսյանը «դե յուրե» լինի …

կարդալ ավելին

Ռուսաց լեզուն` կարեւոր միջոց

11.09.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՊՀ երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինին, ով Երեւան է ժամանել Հայաստանում անցկացվող «Ռուսական խոսքի օրեր» միջոցառումների շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հովանավորությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը հատուկ շեշտել են ռուսաց լեզվի դերը` որպես միջմշակութային հաղորդակցության կարեւոր միջոցի: ՀՀ …

կարդալ ավելին

Ընդունել են ի գիտություն

11.09.2009

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին: Ըստ իրազեկումների` նախատեսվում է զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որոնք կմեկնարկեն հանրահավաքով եւ կավարտվեն երթով: Երեկ քաղաքապետարանը մերժել է միայն սեպտեմբերի 21-ի հանրահավաքը` պատճառաբանությամբ, թե` նշված օրը, …

կարդալ ավելին

Ողջունում են

11.09.2009

Երեկվա ասուլիսում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է. «Այդ հարցում մենք ողջունում ենք դրական որեւէ նախաձեռնություն: Ասեմ, որ ընդդիմությունն իր մտավոր կազմակերպչական պոտենցիալով շատ ավելի մեծ օգուտ կարող է տալ իշխանությանը: Եթե մեր քաղկալանավոր ընկերներն ազատ արձակվեն, հենց նույն պահին ՀԱԿ-ը պատրաստ է նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի …

կարդալ ավելին

Ապակայունացնո՞ւմ են իրավիճակը

11.09.2009

Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումներն անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետեւանքով 5 հայ զինծառայող զոհվել է, եւս 3-ը` վիրավորվել: ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով հանդես է եկել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նույն օրը երեկոյան ադրբեջանական …

կարդալ ավելին

Նոր ծրագրով

11.09.2009

Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք երկրների համար նոր մարտավարություն է մշակում: Սեպտեմբերի 14-ին Բրյուսելում հերթական անգամ հավաքվող ԵՄ երկրների ԱԳ նախարարները ծրագրում են քննարկել այդ հարցը` ինչպե՞ս ձեռք մեկնել տարածաշրջանի երեք երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին: Ըստ «Ազատության»` ապագայում կյանքի կոչվելիք այդ սկզբունքները հուշում են, որ Վրաստանը այդ նոր ծրագրով զրկվում է տարածաշրջանում ունեցած առաջատար կարգավիճակից: …

կարդալ ավելին

Դեմ են

11.09.2009

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծին, որով առաջարկվում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով 2004թ. առ այսօր ՀՀ-ի կողմից չկատարված երկու պարտավորությունների իրականացման համար: Խոսքը վերաբերում է հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման եւ «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած …

կարդալ ավելին

Համամիտ չէ Տեր-Պետրոսյանի հետ

11.09.2009

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ հայտարարել է, որ ԼՂ-ի խնդիրը փոխկապակցվել է հայ-թուրքական հարաբերությունների եւ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման հետ, ինչը բացասական է: Ըստ նրա` 9 տարի ՀՀ ԱԺ աշխատանքի շնորհիվ եւ միջազգային ու եվրոպական կառույցներում ձեռք բերած անձնական ծանոթությունների միջոցով դեռեւս 6 ամիս առաջ` ապրիլին, տեղյակ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված …

կարդալ ավելին