Ընդունել են ի գիտություն

11/09/2009

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին: Ըստ իրազեկումների` նախատեսվում է զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որոնք կմեկնարկեն հանրահավաքով եւ կավարտվեն երթով: Երեկ քաղաքապետարանը մերժել է միայն սեպտեմբերի 21-ի հանրահավաքը` պատճառաբանությամբ, թե` նշված օրը, ժամին եւ նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային միջոցառում: Ի դեպ, սեպտեմբերի 21-ին Մատենադարանի մոտ միջոցառում է իրականացնելու «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժումը, որի ղեկավար Հակոբ Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ սեպտեմբերի 21-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին: