Հասան իրենց մուրազին

28/09/2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում հանրությունն ականատես կլինի ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ քայլերին եւ գործողություններին: Ըստ նրա` ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» խորհրդակցությունների արդյունքում արդեն իսկ ձեռք է բերվել նման նախնական պայմանավորվածություն: «Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ավելիին, քան դա հնարավոր կլիներ առանձին գործելու պարագայում»,- ասել է Ս. Սաֆարյանը: Ի դեպ, հարցին, թե արձանագրությունների վավերացումից հետո «Ժառանգությունն» ի՞նչ է անելու, Ս. Սաֆարյանը պատասխանել է, որ դա իրենք դեռեւս չեն քննարկել: