Թիվ 8 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել երեք թեկնածու` նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Կորյուն Նահապետյանը եւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Իսկ թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել է 4 թեկնածու` ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը, անկուսակցականներ Արթուր Հովհաննիսյանը, Մհեր Հայրապետյանն ու Մուշեղ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 6-ին: