Անկախ նրանից` կտարածի՞ Շվեյցարիան պաշտոնական հաղորդագրություն, թե՞ ոչ, հայ-թուրքական Արձանագրությունները, միեւնույն է, կստորագրվեն: Այդ մասին «Hurriyet»-ին ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը լուրեր էր տարածել, թե Շվեյցարիան չի կարողանում հստակեցնել Արձանագրությունների ստորագրման հետ կապված դետալները սփյուռքահայության կտրուկ բողոքների պատճառով: Պատասխանելով հարցին`արդյո՞ք Արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա կլինեն այլ մասնակիցներ` բացի Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳՆ-ից, թուրք դիվանագետն ասել է, թե դա չի բացառվում: «Կան բազմաթիվ երկրներ, որոնց ուրախացնում է հայ-թուրքական մերձեցումը»,- ասել է թուրք դիվանագետը: