«Երբ որեւէ հստակ որոշում լինի, մենք կտեղեկացնենք»,- մեկնաբանելով «Bakililar.az»-ի տարածած տեղեկությունը, թե երեկ պետք է որոշվեր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը, ասել է ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը: Ի դեպ, ըստ կայքի` նախատեսվում է, որ արձանագրությունները պետք է ստորագրվեն հոկտեմբերի 10-ին: