ՀՀ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Նրանք անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերն ի սկզբանե բանակցությունները վարել եւ համաձայնությունների են եկել այն փոխըմռնմամբ, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ այս սկզբունքից ետքայլի որեւէ փորձ կարող է վտանգել ողջ գործընթացը։ Փ. Սեմնեբին վերահաստատել է ԵՄ աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին եւ հույս հայտնել, որ Հայաստանի այս պատմական նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: