Նաեւ ԼՂՀ-ի մասին

25/09/2009

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում Լիբանանի իր պաշտոնակից Ֆաուզի Սալուհի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման անկարելի է խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում: Նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարբեր հիմնախնդիրների նկատմամբ Ադրբեջանի եւ Լիբանանի մոտեցումները: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ Էլմար Մամեդյարովն ասել է, թե` քանի դեռ այդ հակամարտությունը չի լուծվել, անկարելի է խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում: