Վտանգավո՞ր է

28/09/2009

«Ռուսաստանը պատրաստ է սատարել Իրանի դեմ պատժամիջոցները: Այս քայլը կարելի է դիտարկել որպես Չեխիայում եւ Լեհաստանում ՀՀՊ համակարգերի տեղակայելը մերժելու ԱՄՆ-ի որոշման պատասխան քայլ: Սակայն, հնարավոր է, որ դիրքորոշման փոփոխության համար կան նաեւ այլ դրդապատճառներ»,- գրում է «ԹպՊՏՎՏրՑՌ»-ն` հավելելով, թե 1990-ականների վերջին եւ 2000-ական թվականների սկզբին Ռուսաստանը արդարացված պատճառներով արգելափակեց այս պատժամիջոցները: «Բուշերում ԱԷԿ կառուցելու 1 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը Ռուսաստանին օգնեց այդ դժվար տարիներին պահպանել հայրենական հայթեքը, իսկ Մոհամադ Խաթամիի մեղմ ռեժիմը հարեւանների համար վտանգ չէր ներկայացնում: Սակայն, երբ 2005թ. իշխանության եկավ արմատական Մահմուդ Ահմադինեջադը, Իրանին աջակցությունը սկսեց ավելի շատ հարցականներ առաջ բերել,- գրում է թերթը: -Խոսել այն մասին, թե Մոսկվան այս ողջ ընթացքում սատարել է Թեհրանին ի հեճուկս Վաշինգտոնի՝ չի կարելի: Ավելի շուտ Իրանն է օգտագործել Ռուսաստանին` պահանջելով ԱԷԿ շինարարությունը ֆինանսավորելու դիմաց ՄԱԿ-ում պաշտպանել իր շահերը: ԱՄՆ-ին եւ Եվրոպային հարված հասցնելու համար համապատասխան բալիստիկական հրթիռ Իրանը դեռեւս չունի: Փոխարենը՝ փոքր տրամաչափի հրթիռները կարող են հարված հասցնել Ռուսաստանի դաշնակից Հայաստանին: Միջին հեռավորության հրթիռները դժվար թե հաղթահարեն իսրայելական հզոր հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն կարող են վտանգ ներկայացնել Հարավային Կովկասի Աստրախանի մարզի եւ դաշնակից Ղազախստանի համար»: