Երեկ Վերաքննիչ դատարանում հետաձգվել է Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի դատավարությունը, քանի որ դատախազ Արմեն Աֆանդյանը եւ քննիչ Հրաչյա Սարգսյանը դատական նիստին չէին ներկայացել: Այսպիսով` դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու երկուշաբթի օրը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում պետք է լսվեր Կենտրոնի ընդհանուր իրավասության ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը, որով Տ. Առաքելյանի խափանման միջոցը երկարաձգվել էր եւս երկու ամսով: «Այստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ անձին կորցնելու խնդիր կունենանք, թող էլի մնա կալանքի տակ, բայց թող տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, եւ ստանա պատշաճ բուժումը, հետո նոր ապացուցեն, թե նա մեղավոր է կամ անմեղ»,- երեկ ասել է Տ. Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: