«Ժառանգություն» կուսակցության այլեւս նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ առայժմ չի պատրաստվում վայր դնել իր մանդատը: Սակայն նա չի բացառել, որ հետագայում հնարավոր է դիմի նման քայլի: Հիշեցնենք, որ Վ. Խաչատրյանին, ինչպես նաեւ կուսակցությունից հեռացված մյուս 5 անդամներին «Ժառանգությունում» մեղադրում են «հակակուսակցական եւ խառնակիչ» գործունեություն ծավալելու եւ «այլ քաղաքական ուժերի ծառայելու» մեջ: Այս մեղադրանքներին ի պատասխան, Վ. Խաչատրյանն ասել է. «Ես եղել եմ եւ՛ վարչության նախագահը, եւ՛ կուսակցության քարտուղարը: Այդ մարդն այլ ուժերին ինչո՞ւ պիտի ծառայի»: