Եվս մի ՕԵԿ-ական

16/09/2009

Վերջին շաբաթներին իշխանական կուլիսներում քննարկվող հնարավոր պաշտոնանկությունների թեման շարունակվում է: Արդեն տեղեկացրել էինք, որ ազատման «հավակնորդների» ցանկում առաջին հերթին քննարկվում էր ՕԵԿ-ի կողմից տրանսպորտի եւ կապի նախարար նշանակված Գուրգեն Սարգսյանի անունը: Ըստ լավատեղյակ աղբյուրների, վերջին օրերին իշխանությունները քննարկում են նաեւ ՕԵԿ-ի կողմից մոտ երկու ամիս առաջ գյուղատնտեսության նախարար նշանակված Գերասիմ Պետրոսյանի պաշտոնանկության հարցը: