Խեր լինի

16/09/2009

Մեր տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցության պառակտման «կուլմինացիայի» օրերին դրա հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվել է Մոսկվայում, որտեղ հանդիպումներ է ունեցել ՌԴ որոշ քաղաքական գործիչների հետ: Մեր թղթակցի հետ զրույցում «Ժառանգության» վարչության արդեն նախկին նախագահ Անահիտ Բախշյանը հաստատել է, որ Ր.Հովհաննիսյանը եղել է Մոսկվայում, սակայն ավելացրել է, որ նրա ռուսական հանդիպումների մասին տեղյակ չէ: Ի դեպ, մեր տեղեկություններով, Ր.Հովհաննիսյանն արդեն Հայաստանում է, սակայն դեռեւս խուսափում է «մարդամեջ դուրս գալ»: