Կոմպետենտ են, էլի

16/09/2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռոբերտ Բրադկեն մինչեւ սեպտեմբեր կայցելի Բաքու: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թերի Դեւիդսոնը` չմանրամասնելով, արդյոք նորանշանակ համանախագահը Բաքվում է լինելու տարածաշրջանայի՞ն, թե՞ աշխատանքային այցելության շրջանակներում: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատարը, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցի, կարծիք է հայտնել, որ Բրադկեի այցը կլինի տարածաշրջանային: