– Պարոն Նախագահ, արդյոք կմեկնե՞ք Թուրքիա` դիտելու երկու երկրների հավաքականների պատասխան հանդիպումը: – Գիտեք, այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանն այն է, որ իմ գնալը կամ չգնալն էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ: Հասկանո՞ւմ եք: Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք …
կարդալ ավելին«…Իմ գնալ կամ չգնալն էական չէ… Մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե կմեկնի՞ նա Թուրքիա, թե՞ ոչ: «Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք սառեցնում ենք Թուրքիայի հետ մեր բանակցությունները, եւ ես գնում եմ Թուրքիա` ֆուտբոլային խաղը …
կարդալ ավելինՎրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Այցի շրջանակներում նա քննարկումներ է անցկացնելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ կառավարության եւ խորհրդարանի անդամների հետ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմանի հարաբերությունների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ:
կարդալ ավելինԵրեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նամակին ի պատասխան: Հիշեցնենք, որ Ս. Նիկոյանը օգոստոսի 29-ին ՀԱԿ-ին նամակ է ուղարկել` խնդրելով ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջին զեկույցի քննարկմանը մասնակցելու համար: ՀԱԿ-ը, սակայն, իր հայտարարության մեջ նշել է, թե հարցի առթիվ իրենք ինչ տեղեկություններ …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ` արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի կողմից «Ժառանգությանը» հասցեագրված մեղադրանքներին, ասել է. «Չլինի, որ Արթուր Բաղդասարյանին հայտարարեցին՝ շպիոն է, հետո դարձրեցին Անվտանգության խորհրդի նախագահ, հիմա ասում եմ՝ կարող է մի նման ծրագիր էլ «Ժառանգության» հետ է կապված: Նախապես ասեմ, որ «Ժառանգությունը» չի գնում այդպիսի գործարքների, այնպես որ` որ կողմից …
կարդալ ավելինՀՀ վարչապետի՝ երթեւեկության անվտանգությանն ուղղված հրահանգից հետո մի տեսակ աժիոտաժ սկսվեց. բոլորը սկսեցին ամրագոտիներ կապել։ «Բոլորն էլ ամրագոտիներ գցելու են… 5000 դրամ աշխատելը հեշտ չէ»,- երեկ ասուլիսում նշել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը։ Իհարկե, մինչ այդ էլ պարզ էր, որ հայ վարորդները ամրագոտի սկսեցին գցել միայն այն պատճառով, որ 5000 դրամ իզուր տեղը …
կարդալ ավելին– Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչ փուլում են ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունները: – Եթե գնահատենք այսօրվա բանակցային գործընթացը, ապա կարելի է ասել, որ հայկական կողմը պարտվել է: Հրապարակված Մադրիդյան սկզբունքների մեջ Հայաստանի օգտին ոչ մի կետ չկա: – Բայց կարծիք կա նաեւ, որ «ԼՂՀ կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ» կետը ձեռքբերում է, եւ կարգավիճակի …
կարդալ ավելին«APA»-ի փոխանցմամբ` Իլհամ Ալիեւը Իֆտարի արարողակարգի ժամանակ ունեցած իր ելույթում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին: Նա նշել է, որ բանակցություններում առաջընթացը նպատակաուղղված քաղաքականության արդյունք է: «Ես կարող եմ ասել, որ մեր ջանքերն արդեն տալիս են իրենց արդյունքները բանակցային գործընթացում: Ողջ ընթացքում մեր դիրքորոշումն այն է եղել, որ խնդրի կարգավորումը կարող է տեղի ունենալ …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ` ներքաղաքական ներկա ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ թեժությունը չի լինելու: Ըստ նրա` «Ժառանգություն»-ՀԱԿ-ՀՅԴ միավորում նույնպես չի լինելու, քանի որ նշված ուժերից յուրաքանչյուրն էլ դեռ հստակեցումների մեջ է: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, ապա «Ժառանգության» քարտուղարը նշել է, թե ի տարբերություն իշխանափոխության հարց բարձրացնող ՀԱԿ-ի, իրենք համակարգի փոփոխության հարց …
կարդալ ավելինԹեեւ ի սկզբանե դժվար չէր ենթադրել, թե ինչպիսին է լինելու Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` առաջիկայում հրապարակվելիք զեկույցը, սակայն վերջինիս երեկվա նիստից հետո ամեն ինչ ավելի պարզ է դարձել: Երեկ հրապարակվել են այն հիմնական շեշտադրումները, որոնցից բաղկացած է լինելու Սամվել Նիկոյանի գլխավորած կառույցի զեկույցը: Նախ հանձնաժողովը մեծ թվով հղումներ է արել 2008 թ. …
կարդալ ավելինՀՀ-ում ՌԴ նոր դեսպանի պաշտոնում Վյաչեսլավ Կովալենկոյի նշանակումը թեեւ որոշակի քննարկումների առարկա դարձավ, սակայն որոշ մանրամասներ այնուամենայնիվ չպարզաբանված մնացին: Վրաց-օսեթական հակամարտությունից ու ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունների խզումից հետո ավարտվեց Կովալենկոյի դիվանագիտական առաքելությունն այդ երկրում: Նա ՌԴ-ում թեեւ շատ պրոֆեսիոնալ դիվանագետի համբավ ունի, բայց Վրաստանի դեպքում նրա առաքելությունը համարվում է ձախողված: Ի դեպ, հայկական որոշակի շրջանակներում …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ ՊՆ-նում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ: ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, ԶՈՒ զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին: Ս. Սարգսյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց եւ հստակ ժամկետներ սահմանել դրանց կատարման համար: Կարեւորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, …
կարդալ ավելին«Դեռ վաղ է ասելը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա Թուրքիա` Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը հետեւելու, թե՞ ոչ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ ԼՂՀ-ի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը: «Նախագահ Սարգսյանի այցը Թուրքիա հոկտեմբերին, եթե առաջընթաց լինի… Իհարկե, նախագահը պետք է որոշի` ինչ է ճիշտ, ժամանակին: Ինքը շատ կտրուկ ասել է եւ …
կարդալ ավելինՄարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկվա նիստում անդրադարձավ արդեն լուծարված Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի վերջին զեկույցին, որտեղ վերջիններս նշում էին, թե մարտյան իրադարձություններից առաջ թվով 9 ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ Պաշտպանության նախարարության պահեստներից ստացել են զինվորական 950 հանդերձանք, որով հանդերձավորել են իրենց թիկնապահներից կազմված անօրինական զինված միավորումներին: …
կարդալ ավելին– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջի օգոստոսի 25-ի հայտարարությունը: – Այդ հայտարարությունը գործնականում որեւէ կարեւոր բան չի նշանակում: Թուրքիայի կառավարությունը թեեւ որոշեց պատասխանել Ս. Սարգսյանի հայտնի հայտարարությանը, բայց դա արեց ավելի ցածր մակարդակով եւ ավելի մեղմ ձեւով: Նրանք ընտրեցին ոչ թե Վրաստանում Թուրքիայի դեսպանին, այլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանին: Սա էական է, …
կարդալ ավելինԱՄՆ-ում, որպես Թուրքիայի «բարեկամ»` հայտնի, Ներկայացուցիչների պալատի Թուրքիայի խմբի համանախագահ Ռոբերտ Վեքսլերը կոչ է արել Անկարային արագացնել ՀՀ-ի հետ երկխոսության գործընթացը: Ըստ «Սաբահի», Անկարայում Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Վեքսլերն ասել է, որ «եթե Երեւանի հետ երկխոսության գործընթացը չշարունակվի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը նորից կբերվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ եւ այս անգամ կընդունվի»:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` վերջերս դրամատիկ իրադարձություն է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգում: Այգու երկու բնակիչները` վագրն ու առյուծը, «վիճել» են իրար հետ, եւ սպիտակ բենգալյան վագրը լուրջ վնասվածքներ է ստացել: Առյուծը պատառոտել է վագրի հետույքը: Այժմ վագրը պետական կենդանաբանական այգում է գտնվում, որտեղ նրան առաջին օգնությունն է ցուցաբերվում: …
կարդալ ավելին«Ժառանգությունը» ոչ միայն ընդդիմություն է, եւ ոչ թե միայն ընդդիմություն է, այլ, իմ կարծիքով, օտարերկրյա պետությունների պատվերները կատարող մի կազմակերպություն»,- երեկ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Այս կապակցությամբ «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ ասաց. «ՀՀԿ-ի որոշ առաջնորդների համար արդեն սովորական է դարձել «Ժառանգության» հասցեին հերյուրանքներ տարածելը: Ափսոսում եմ, որ դա արդեն բնորոշ է …
կարդալ ավելինՄարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արդեն անցել է իր վերջնական զեկույցի հատվածները քննարկելու եւ համաձայնեցնելու փուլին: Հանձնաժողովի երեկվա նիստն ուշագրավ էր այն առումով, որ արդեն ներկայացվում էր վերջնական զեկույցի մի հատվածի մոտավոր բովանդակությունը: Այդ հատվածը պատրաստում են հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամներ Արամ Սաֆարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Նախ բավական հետաքրքիր էր այն հանգամանքը, որ հանձնաժողովը …
կարդալ ավելին– Գո՞հ եք մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքից, որը 2008թ. նախագահական ընտրություններին վերաբերող Ձեր արտահերթ եւ եվրոպական դիտորդական կառույցների զեկույցները դնելու է իր զեկույցի հիմքում: – Մենք մեր զեկույցում փորձել էինք դեպքերը օբյեկտիվ, անաչառ ուսումնասիրել, նաեւ կարեւոր հարցադրումներ դնել: Եվ պարզապես բոլորիս համար է լավ, որ հանձնաժողովն այդ ճանապարհով է գնում: Ինձ` …
կարդալ ավելին