Գալու է Հայաստան

31/08/2009

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Այցի շրջանակներում նա քննարկումներ է անցկացնելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ կառավարության եւ խորհրդարանի անդամների հետ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմանի հարաբերությունների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ: