Թեժություն չի լինելու

31/08/2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ` ներքաղաքական ներկա ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ թեժությունը չի լինելու: Ըստ նրա` «Ժառանգություն»-ՀԱԿ-ՀՅԴ միավորում նույնպես չի լինելու, քանի որ նշված ուժերից յուրաքանչյուրն էլ դեռ հստակեցումների մեջ է: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, ապա «Ժառանգության» քարտուղարը նշել է, թե ի տարբերություն իշխանափոխության հարց բարձրացնող ՀԱԿ-ի, իրենք համակարգի փոփոխության հարց են բարձրացնում: Ի դեպ, Լ. Ալավերդյանի փոխանցմամբ` իրենք ՀԱԿ-ի հետ ընդամենը մեկ ընդհանրություն ունեն. խոսքը մարտի 1-ի դեպքերի մասին է: