քաղաքականություն

Էրդողանի հորդորը

29.08.2009

«Մեր կառավարությունը միշտ ընդգծել է հետեւյալը` մեկ ազգ, մեկ երկիր, մեկ դրոշ, մեկ պետություն»,- անդրադառնալով քրդական խնդրին՝ երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Դիմելով Թուրքիայի քաղաքացիներին` Էրդողանը, փաստորեն, հստակեցրել է իր կառավարության քաղաքականությունը` գրեթե կրկնելով թուրքական բանակի ներկայացուցիչների ավելի վաղ հնչեցրած գաղափարը: «Բոլորը պետք է սա շատ հստակ հասկանան: Այս քայլի նպատակն է՝ ժողովրդավարական …

կարդալ ավելին

Այս էլ որերորդ անգամ, գալիս է սեպտեմբերը

29.08.2009

«Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան: Այն ժամանակ այդ մարդը իրենց (Արեւմուտքին.- Լ.Ա.) էլ պետք չի լինի»,- Իջեւանում, այցելելով «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայրական տուն, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երբ մի լրագրող հետաքրքրվեց, թե` «Կարծում եք, Սերժ Սարգսյանը տալո՞ւ է Ղարաբաղը», Տեր-Պետրոսյանն առանց մեկ վայրկյան մտածելու` …

կարդալ ավելին

«Երեւանյանն» էլ, ու պըրծ

27.08.2009

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ուղարկել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մշակած նոր տարբերակը, որը կոչվում է «Երեւանյան սկզբունքներ», եւ որտեղ առաջարկվում է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից: ՀԴԿ-ն այսօր պատրաստվում է իր առաջարկները ներկայացնել նաեւ հանրությանը, մինչեւ ՀՀ նախագահականից իրենց առաջարկների վերաբերյալ պատասխան ստանալը:

կարդալ ավելին

Հեռացնելո՞ւ են

27.08.2009

Ըստ լավատեղյակ աղբյուրների, կառավարության կազմում որոշակի փոփոխություն կատարելու մասին իշխանության վերնախավում ծավալված քննարկումների ժամանակ առաջին հերթին քննարկվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը: Հիշեցնենք, որ Գ.Սարգսյանը նախարար է նշանակվել ՕԵԿ քվոտայով: Ի դեպ, երկրում ստեղծված սոցիալական, քաղաքական լարվածությունը հասարակության շրջանում մեղմելու նպատակով աշնանը մի շարք նախարարների պաշտոնանկության մասին քննարկումները շարունակվում …

կարդալ ավելին

Անտերության կանխավարկած

27.08.2009

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սեւանի ափին հանդիպել է «Միասին» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստների հետ: «Ուրախ երիտասարդների» հետ հանդիպումը ցուցադրվեց բոլոր հեռուստաընկերություններով` լավատեսական քարոզչության շրջանակներում: Իրականում, վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելը, ըստ ամենայնի, այդ երիտասարդների համար նաեւ շահավետ է եղել, քանի որ, ըստ լավատեղյակ աղբյուրների, «Միասինի» ակտիվիստները ցանկացած ակցիայի մասնակցելու դիմաց առատորեն վարձատրվում են: Ըստ մեր տեղեկությունների, շարքային …

կարդալ ավելին

Ապացուցում են ապացուցվածը

27.08.2009

Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Լաերտ Հարությունյանը արդեն որերորդ անգամ բաց նամակով դիմել է ՀՀ ղեկավարությանը եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին` եւս մեկ անգամ տեղեկացնելով, որ պետական մարմինների գործունեության կամ անգործության պատճառով «Բջնին» հասցնում են սնանկացման: Բնականաբար, այս նամակը, ինչպես բազմաթիվ նման նամակներ, որեւէ արձագանք չի ստանալու: «Բջնիի» ղեկավարության գործունեությունը, սակայն, միանգամայն հասկանալի է: Գործարանի …

կարդալ ավելին

Քաջ ենք մենք

27.08.2009

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ճիշտ ուղու վրա է, եւ ամեն ինչին պետք է հանգիստ վերաբերվել»,- երեկ Սեւանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, թե Ադրբեջանի կողմից տարածված լուրերը, իբր` ԼՂ հակամարտության շուրջ ամեն ինչ որոշված է, այդպես չէ: «Չի լինի մի պահ, որ մենք ինքնահոսի մատնենք մեր անվտանգությունը: Ադրբեջանի …

կարդալ ավելին

Աջակցելու է

27.08.2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Սեւանի ափին «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցելու նրանց` պայքարելու հայաստանյան բուհերում կոռուպցիայի դեմ: «Դուք պետք է լինեք հետեւողական, չպետք է նահանջեք, հիասթափվեք: Կարծում եմ, որ թիրախը ճիշտ եք ընտրել, դրա համար էլ բավականին բուռն արձագանք ենք մենք տեսնում: Կարծում եմ` առաջին քայլերը, որ դուք …

կարդալ ավելին

Հետաձգվել է

27.08.2009

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է «ՀԺ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդու` Վահագն Գեւորգյանի գործով դատական նիստը, քանի որ Վահագնի պաշտպանն առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել: Հիշեցնենք, որ Վ. Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 136 եւ 316 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով («Ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ …

կարդալ ավելին

Ինչ հայացքներ է որսացել սամվել Նիկոյանը

27.08.2009

– Ձեզ բավարարո՞ւմ է այն, որ Հատուկ քննչական ծառայությունը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրանք է առաջադրել միայն մի ոստիկանի` Գեղամ Հարությունյանին: Այն դեպքում, երբ «Չերյոմուխա-7» կիրառած ոստիկանները ոչ միայն ազատության, այլեւ ծառայության մեջ են: – Ոստիկանության նկատմամբ քրեական հետապնդում իրականացնողը նախաքննական մարմինն է, որը իրականացնում է: Եվ մի քանի մասով` նաեւ …

կարդալ ավելին

Եվս մեկ նամակ

27.08.2009

Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, ով 2009թ. հուլիսի 31-ին Թբիլիսիի Գլդանի թիվ 8 մեկուսարանից տեղափոխվել էր Ռուսթավիի թիվ 2 ընդհանուր ռեժիմի գաղութ, օգոստոսի 21-ին նորից տեղափոխվել է` այս անգամ արդեն Ռուսթավիի թիվ 6 խստացված ռեժիմի գաղութ: Այս կապակցությամբ «Երկիր» միությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ պահանջում է վրացական իշխանություններից անհապաղ դադարեցնել Վ. Չախալյանի անձի նկատմամբ բանտային …

կարդալ ավելին

Նոր զեկույց

27.08.2009

Մեր տեղեկություններով, արդեն լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Սեդա Սաֆարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը հերթական զեկույցն են փոխանցել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Նախագահ Սամվել Նիկոյանը երեկ հաստատեց այդ տեղեկությունը` իր կողմից ավելացնելով, որ «զեկույցը վերաբերում է ՀԱԿ-ի կողմից ժամանակին հնչեցված այն հայտարարությանը, թե իբր իրենք ունեն անհերքելի փաստեր, որոնց համաձայն՝ պատգամավորներն ու բարձրաստիճան …

կարդալ ավելին

Ցիկլիկ դասախոսություններ

27.08.2009

Կառավարության այսօրվա հերթական նիստից առաջ` երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սեւանա լճի ափին հանգստացող «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին: Արեւահարված երիտասարդների համար վարչապետը դասախոսություն է կարդացել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի էության, ծագման պատճառների, հետագա ընթացքի եւ հետեւանքներին վերաբերող հարցերի մասին: Նա ասել է, որ տնտեսագետները հակված են ճգնաժամը բացատրել երկու տարբերակով: Առաջինի համաձայն` տնտեսական աճի …

կարդալ ավելին

Աբսուրդային չար կատակ

27.08.2009

ոտ մեկ շաբաթ առաջ ռուսական իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցի համարում ունեցող գործակալություններից մեկը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման ուժերի ստեղծման համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ երկու ռազմական բազաներ կառուցել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես` Դաղստանում եւ Կրասնոդարի երկրամասում: Դրանից հետո ՀԱՊԿ-ն պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը: «Մենք պաշտոնական …

կարդալ ավելին

Մերժման կոչ

27.08.2009

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով մերժել դաշնային վերաքննիչ դատարանի մոլորեցնող որոշումը: Այն չեղյալ է համարում Կալիֆոռնիայի օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները: ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանն «Արմենպրեսին» ասել է, որ այդ նամակով կոչ …

կարդալ ավելին

Հավանական չէ

27.08.2009

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը երեկվա ասուլիսում` ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է` մինչեւ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացի Մարգարա գյուղի մասով, հայտարարել է, թե նման սցենարի զարգացումը հավանական չէ: «Հավանականությունը մեծ չեմ համարում իրականում, որովհետեւ դա կգնահատվի որպես այցի համար բացված միջանցք, այլ, բնականաբար, ոչ թե բացած սահման: …

կարդալ ավելին

Հետաքրքրված է

27.08.2009

Նախօրեին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Աբդ ալ-Ազիզ Աբդալլահ ալ-Ղուրեյրը: Հանդիպմանը դեսպան Մելիքյանը ալ-Ղուրեյրին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձ-հրավերը, որը շնորհակալությամբ է ընդունվել Ազգային խորհրդի նախագահի կողմից: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության, միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծման, ինչպես նաեւ …

կարդալ ավելին

Մեսիջներ են փոխանակել

27.08.2009

Ստամբուլում կայացել է հայ եւ թուրք հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Շիշլիի իշխանությունների կողմից կազմակերպված վրանային տարածքում տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ փոխանակվել են խաղաղության եւ բարեկամության «մեսիջներով»: Նշենք, որ հոգեւոր առաջնորդների հանդիպումը կայացել է Ռամադան ամսվա առաջին օրը: Հանդիպմանը ներկա էին Կ.Պոլսի Հայոց Պատրիարքարանից Տրդատ Ուզունյանը, ասորական համայնքի հայրապետ Յուսուֆ Սեթինը, ասորիների կաթողիկ համայնքի առաջնորդ Յուսուֆ Սագը, …

կարդալ ավելին

Նշանակել է

24.08.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Բեռլին): Հիշեցնենք, որ Ա. Մարտիրոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը:

կարդալ ավելին

Պատասխանատուների մասին

24.08.2009

«Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին քննարկման ենթակա չէ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվության ապահովման վարչության ղեկավար Էլնուր Ասլանովը: «Դա ակնհայտ է, քանի որ բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բանակցային սեղանին պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կքննարկի միմիայն Երեւանի հետ»,- հավելել է նա: Երեկ Բաքվում նույնաբովանդակ հայտարարություն է արել …

կարդալ ավելին