Ըստ լավատեղյակ աղբյուրների, կառավարության կազմում որոշակի փոփոխություն կատարելու մասին իշխանության վերնախավում ծավալված քննարկումների ժամանակ առաջին հերթին քննարկվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը: Հիշեցնենք, որ Գ.Սարգսյանը նախարար է նշանակվել ՕԵԿ քվոտայով: Ի դեպ, երկրում ստեղծված սոցիալական, քաղաքական լարվածությունը հասարակության շրջանում մեղմելու նպատակով աշնանը մի շարք նախարարների պաշտոնանկության մասին քննարկումները շարունակվում են: Նշվում է նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի անունը, որին, ըստ լուրերի, փոխարինելու է ԱԱԾ պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչը): Առաջիկայում կփորձենք ճշտել, թե հատկապես որ նախարարների անուններն են ապագա «գործազուրկների» ցուցակի առաջին հորիզոնականում: