ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Բեռլին): Հիշեցնենք, որ Ա. Մարտիրոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը: