«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ճիշտ ուղու վրա է, եւ ամեն ինչին պետք է հանգիստ վերաբերվել»,- երեկ Սեւանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, թե Ադրբեջանի կողմից տարածված լուրերը, իբր` ԼՂ հակամարտության շուրջ ամեն ինչ որոշված է, այդպես չէ: «Չի լինի մի պահ, որ մենք ինքնահոսի մատնենք մեր անվտանգությունը: Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ագրեսիվ հայտարարություններին հանգիստ ենք վերաբերվում, եւ այդ առումով մեր զինվորների հոգեբանական պատրաստության վերաբերյալ լուրջ աշխատանքներ ենք տանում: Մենք պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք մեր խնդրի ճշմարտացիությունը: Համաձայն եմ, որ ունենք բացթողում այն առումով, որ Ադրբեջանը` լինելով ագրեսոր, միջազգային հանրության մոտ մեզ է որպես ագրեսոր անվանում: Հավատացնում եմ, որ մեր բանակը պատրաստ է դիմագրավելու ցանկացած ագրեսիա, եւ մեր խաղաղ բնակչությանը հեռու պահելու պատերազմից»,- ասել է Ս. Օհանյանը: