Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է «ՀԺ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդու` Վահագն Գեւորգյանի գործով դատական նիստը, քանի որ Վահագնի պաշտպանն առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ Վ. Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 136 եւ 316 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով («Ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելու» եւ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ), որի համար նախատեսված է պատիժ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանքից մինչեւ հինգ տարվա ազատազրկում: