Հետաքրքրված է

27/08/2009

Նախօրեին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Աբդ ալ-Ազիզ Աբդալլահ ալ-Ղուրեյրը: Հանդիպմանը դեսպան Մելիքյանը ալ-Ղուրեյրին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձ-հրավերը, որը շնորհակալությամբ է ընդունվել Ազգային խորհրդի նախագահի կողմից: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության, միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Դեսպան Մելիքյանը Ալ-Ղուրեյրին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ տարածաշրջանային քաղաքականությունը: Ալ-Ղուրեյրին նշել է, որ ինքը հետաքրքրված է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ, եւ հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: