քաղաքականություն

Պարգեւատրել է

21.08.2009

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 58-րդ տարեդարձն էր: Վեհափառին իր շնորհավորանքներն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի պատվո մեդալ է հանձնել Վեհափառ Հայրապետին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, հայ ժողովրդի հոգեւոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրումների եւ ակնառու նվաճումների …

կարդալ ավելին

Վերջին ներկայացումը

20.08.2009

Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իր ամփոփիչ եզրակացությունը Ազգային ժողովին կներկայացնի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, խորհրդարանական այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ նրա, զեկույցն ամփոփման փուլում է եւ, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում:

կարդալ ավելին

Արտահերթ զեկույցը

20.08.2009

Հայաստանի Մարդու Իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն արտահերթ զեկույց է պատրաստում ՀՀ դատական համակարգի վերաբերյալ: Զեկույցը պատրաստ կլինի եւ հանրությանը կներկայացվի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Արմեն Հարությունյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ զեկույցում մեծ տեղ է հատկացվելու մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված դատավարություններին: Իսկ ո՞րն է եղել դատական համակարգի վերաբերյալ արտահերթ զեկույց կազմելու պատճառը: …

կարդալ ավելին

Կլինե՞ն նոր զեկույցներ

20.08.2009

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված, բայց արդեն լուծարված փաստահավաք խմբում ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը, այսինքն` մինչեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի հրապարակումը իրենք նոր զեկույցներ կտրամադրեն Սամվել Նիկոյանի գլխավորած կառույցին: «Ինչ նյութ կարողացանք ի մի բերել, անպայման կուղարկենք իրեն եւ եվրոկառույցներին: Իսկ այդ ընթացքում պարոն …

կարդալ ավելին

Դասախոսությունից «թռնելու» ժամանակը

20.08.2009

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շատ են սիրում խոսել իրավական պետության, օրենքի գերակայության, քաղաքական մշակույթի անհրաժեշտության, ժողովրդավարության եւ նման այլ բարձր կատեգորիաների մասին: Ընդ որում, որքան ավելի շատ ու հաճախ են Հայաստանում ոտնահարվում վերը նշված արժեքները, այնքան նման հայտարարություններն ավելի բոցաշունչ են դառնում: Օրինակ, երեկ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը բառացիորեն հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը …

կարդալ ավելին

Երեք գումարած երկու

20.08.2009

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ամիսներ առաջ ՀՀԿ վերնախավն անստորագիր դիմումներ էր բաժանել դեռեւս անկուսակցական եւ անկախ մնացած մի քանի պատգամավորների, որպեսզի վերջիններս ստորագրեն դրանք եւ դառնան ՀՀԿ խմբակցության փաստացի անդամներ: Նման դիմումներ են ստացել անկախ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լյովա Խաչատրյանը, Միքայել Վարդանյանը, նախկին ՕԵԿ-ականներ Հակոբ Հակոբյանը եւ Սամվել Բալասանյանը: Հասկանալի պատճառներով, ՀՀԿ-ից նման դիմումներ չեն …

կարդալ ավելին

Ընտրությունները՝ արտահերթ, հանրահավաքը՝ հերթական

20.08.2009

Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների կողմից հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, ճանապարհային քարտեզ սահմանելու մասին ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունից հետո թվում էր, թե մեր երկու երկրների հարաբերություններում պետք է տեղաշարժ լինի: Սակայն մինչեւ հիմա այդ դաշտում ոչինչ տեղի չի ունեցել: Փոխարենը արտաքին քաղաքականության ասպարեզում դեպքերը սկսեցին սրընթաց զարգանալ այլ` ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բայց այստեղ …

կարդալ ավելին

Յուրաքանչյուրը` իր պլատֆորմով

20.08.2009

2009թ. հունիսի 12-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր ուժերին առաջարկել էր միավորվել 12 կետից բաղկացած պլատֆորմի շուրջ: Դրանից հետո «Ժառանգություն» կուսակցությունն էլ համագործակցության 5 կետից բաղկացած իր պլատֆորմն էր առաջարկել` ուղղված ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին, ՀՅԴ-ն էլ խոստացել էր հանդես գալ համագործակցության սեփական պլատֆորմի առաջարկով: Եվ քանի որ ամառն արդեն վերջանում է, իսկ Լ. …

կարդալ ավելին

Անհիմն են

20.08.2009

«Համալսարանում ինձ սովորեցրել են, որ դիվանագետն այն անձն է, ով իր պետության համար սուտ է խոսում: Այս դեպքում ես կասեի, որ Բրայզան շատ լավ դիվանագետ է»,- երեկվա ասուլիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի մասին ասել է ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը: Մեկնաբանելով Բրայզայի հայտարարությունը, թե` 10 տարի առաջ Հայաստանն ավելի ուժեղ դիրքեր ուներ Ղարաբաղյան …

կարդալ ավելին

Խնայողությո՛ւն, Հորացիո

20.08.2009

Մինչ օրս ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող համեստ հուշաքարը հավանաբար ի զորու չէ ամբողջությամբ արտահայտել այս տասը երկար ու ձիգ տարիներին պատգամավորներին տանջող կսկիծը: Անհրաժեշտություն կա անսփոփ վիշտը ցույց տալու նոր արտահայտչամիջոց գտնել: Որպեսզի հասցնեն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնամյակին ԱԺ այգում նոր հուշարձան տեղադրել. ՀՀ իշխանությունները` բազում մասնագետների օժանդակությամբ, լծվել են …

կարդալ ավելին

Սուքիասյանը չի ներկայանալու

30.07.2009

Երեկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը տարածել են ընդհատակում գտնվող իրենց պաշտպանյալի հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որեւէ հանցագործություն չեմ կատարել եւ, բացի այդ` զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի որեւէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն …

կարդալ ավելին

Դիմել է

30.07.2009

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի առողջության վերաբերյալ: Երեկ Ա. Մարտիրոսյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Ա. Բաբաջանյանին: Ըստ նրա` Ա. Բաբաջանյանի մոտ առկա է եղել տեսադաշտի 35 տոկոսի անկում՝ աջ, եւ 40 տոկոսի անկում՝ ձախ …

կարդալ ավելին

Ճնշո՞ւմ, թե՞ գործընթացի ավարտական փուլ

30.07.2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դեպքերը բավականին սրընթաց են զարգանում: Միայն վերջին մեկ ամսում բացահայտվեցին Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորեցին վերանայել ունեցած տարաձայնությունները: Միայն վերջին ամսում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին երկու անգամ: Հայտնի դարձավ, որ ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու համար առավել շահագրգիռ Ռուսաստանն ու …

կարդալ ավելին

Ներկայանալու հանգամանքը վճռորոշ չէ՞

30.07.2009

– Պարոն Դանիելյան, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն իր 1677 բանաձեւում ՀՀ իշխանություններին հորդորում է դատավարության ընթացքում ազատության մեջ թողնել հետախուզման մեջ գտնվող այն անձանց, ովքեր մինչեւ հուլիսի 31-ը կներկայանան իրավապահներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացավ, սակայն ձերբակալվեց: Նույնը սպասվում է նաեւ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՞ն: – Կկիրառվի՞ կալանքը, որպես խափանման միջոց Խ.Սուքիասյանի կամ հետախուզման մեջ գտնվող որեւէ այլ անձի …

կարդալ ավելին

Ընդամենը մարմիններ

30.07.2009

«Կարծում եմ, որ Դատախազության կարծիքը դա մասնավոր անձանց կարծիք է, եւ այդ առումով, դատախազները չեն, որ պետք է գնահատական տան փաստաբաններին ու փաստաբանական ընդհանուր գործունեությանը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Արամ Կարախանյանը` արձագանքելով օրերս Դատախազությունում հնչած այն կարծիքին, թե փաստաբաններն իրենց բուն գործունեությունը թողած՝ զբաղվում են քաղաքականությամբ: Շարունակելով` փաստաբանն ասել է, …

կարդալ ավելին

«Կոմպլեմենտար» հյուպատոսը

30.07.2009

Երկու տարի տեւած ուսումնասիրությունների արդյունքում, նախօրեին ԱՄՆ-ում ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը: Նորայր Ղալումյանը Լոս Անջելեսում հյուպատոս է եղել 1999-2003 թվականներին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նախկին հյուպատոսը եւ եւս 4 անձինք մեղադրվում են ներգաղթյալներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Ամերիկյան պատկան մարմինների վկայությամբ` կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրվում են քրեական հանցագործությունների …

կարդալ ավելին

Նախկին ընդդիմադիրների կյանքից

30.07.2009

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, երբեմնի արմատական ընդդիմադիր, պաշտպանության նախկին փոխնախարար Գեղամ Հարությունյանը երեկ ընտրվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: «Ա1+»-ը հիշեցնում է, որ նրան երկու անգամ կալանավորել են ընդդիմադիր գործունեության համար` առաջին անգամ 2004 թվականի ապրիլի 12-ին եւ երկրորդ անգամ մարտի 1-ի դեպքերից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել էին իր անվանական …

կարդալ ավելին

Տարբերակում

30.07.2009

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին արած հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վկայում է այն մասին, որ հայկական կողմը հստակ ձեւակերպել է իր մոտեցումներն այդ հարցում եւ տարբերակում է իմիտացիան իրական գործընթացից»,- երեկ նման կարծիք է հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Հայկական կողմը հստակ ձեւակերպել է իր մոտեցումը` տարբերակելով իմիտացիոն կամ ֆոնային քայլերն իրական …

կարդալ ավելին

Նոր թեմաներ

22.07.2009

«Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները որոշակի առաջընթաց են արձանագրել ԼՂՀ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներից մի քանիսի շուրջ»,- երեկ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն` ավելացնելով, թե քննարկվող հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մերձեցել են եւ քննարկման են դրվել նաեւ նոր թեմաներ: Նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները …

կարդալ ավելին

Մտահոգված են

22.07.2009

«Ազատություն» ռ/կ հաղորդմամբ` ԱՄՆ Կոնգրեսի հայամետ պատգամավորները նամակ են հղել Բարաք Օբամայի վարչակազմին` հորդորելով տարանջատել հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու ցեղասպանության ճանաչումը: Նրանք մտահոգություն են հայտնել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ` կարծիք հայտնելով, թե Անկարան նահանջում է ՀՀ-ի հետ հաշտեցման ճանապարհային քարտեզից, որի շուրջ համաձայնությունը 2 երկրները ձեռք էին բերել հենց ապրիլի 24-ին: «Տպավորություն է ստեղծվում, թե …

կարդալ ավելին