Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 58-րդ տարեդարձն էր: Վեհափառին իր շնորհավորանքներն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի պատվո մեդալ է հանձնել Վեհափառ Հայրապետին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, հայ ժողովրդի հոգեւոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրումների եւ ակնառու նվաճումների համար: