ԱՄՆ-ում, որպես Թուրքիայի «բարեկամ»` հայտնի, Ներկայացուցիչների պալատի Թուրքիայի խմբի համանախագահ Ռոբերտ Վեքսլերը կոչ է արել Անկարային արագացնել ՀՀ-ի հետ երկխոսության գործընթացը: Ըստ «Սաբահի», Անկարայում Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Վեքսլերն ասել է, որ «եթե Երեւանի հետ երկխոսության գործընթացը չշարունակվի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը նորից կբերվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ եւ այս անգամ կընդունվի»: