Քըլըջը լուրջ չէ

29/08/2009

«Դեռ վաղ է ասելը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա Թուրքիա` Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը հետեւելու, թե՞ ոչ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ ԼՂՀ-ի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը: «Նախագահ Սարգսյանի այցը Թուրքիա հոկտեմբերին, եթե առաջընթաց լինի… Իհարկե, նախագահը պետք է որոշի` ինչ է ճիշտ, ժամանակին: Ինքը շատ կտրուկ ասել է եւ ճիշտ ձեւով, պարզ ձեւով ասել է, որ եթե սահմանը բացվի, նա, իհարկե, կգնա Թուրքիա: Մի քիչ շուտ է, կարծում եմ, ասել` գնալո՞ւ է, թե՞ չի գնալու: Իսկ ինչ վերաբերում է, որ վերջերս Թուրքիայի դեսպանն ասաց, ես նախեւառաջ զարմացա, որ դա կարդացի, հետո հասկացա, որ չպետք է զարմանալ, դա կարելի է հասկանալ, որ այդ մարդը, հատուկ այդ մարդը, ոչ մի ձեւով լուրջ չի ընդունում եւ ոչ մի ձեւով լուրջ չի կարելի նրան ընդունել, նրա ասածը: Այդպիսի խոսք ընդհանրապես չի սազում որեւէ քաղաքական գործչի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջն ասել էր, թե ցանկության դեպքում Ս. Սարգսյանը կարող է Թուրքիա մեկնել ինքնաթիռով: