Մեր տեղեկություններով` վերջերս դրամատիկ իրադարձություն է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգում: Այգու երկու բնակիչները` վագրն ու առյուծը, «վիճել» են իրար հետ, եւ սպիտակ բենգալյան վագրը լուրջ վնասվածքներ է ստացել: Առյուծը պատառոտել է վագրի հետույքը: Այժմ վագրը պետական կենդանաբանական այգում է գտնվում, որտեղ նրան առաջին օգնությունն է ցուցաբերվում: Վերականգնողական փուլն անցնելուց հետո վագրը տուն կվերադառնա: