Դատի՞ են տալու

29/08/2009

«Ժառանգությունը» ոչ միայն ընդդիմություն է, եւ ոչ թե միայն ընդդիմություն է, այլ, իմ կարծիքով, օտարերկրյա պետությունների պատվերները կատարող մի կազմակերպություն»,- երեկ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Այս կապակցությամբ «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ ասաց. «ՀՀԿ-ի որոշ առաջնորդների համար արդեն սովորական է դարձել «Ժառանգության» հասցեին հերյուրանքներ տարածելը: Ափսոսում եմ, որ դա արդեն բնորոշ է դառնում նրանց: Ռ. Պետրոսյանը պարտավոր է, եւ մենք պահանջում ենք, որ նա հիմնավորի, ապացուցի իր ասածը, հակառակ դեպքում չեմ բացառում, որ մենք նաեւ իրավական հարթության մեջ ստիպված կլինենք այս հարցը քննարկել»: