Պետք չէ սխալվել

08/09/2009

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը: Ինչպես ասում է առածը` պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը: Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, նա ասել է. «Ես շատ, շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել, նման բաները հեշտ չեն արվում, երկու կողմերում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա»: Շ. Ազնավուրի կարծիքով` սահմանի բացումը Հայաստանի համար շատ դրական քայլ կլինի: «Եթե սահմանը բացվի, դա թույլ կտա երկրին մի փոքր դուրս գալ անշարժ վիճակից: Այժմ Հայաստանը ելք ունի միայն դեպի Իրան եւ մի փոքր էլ՝ Վրաստան, սակայն դա քիչ է, անչափ քիչ է, որպեսզի երկիրը կարողանա զարգանալ»,- ասել է Շառլ Ազնավուրը: